Գործիչներ կան, (այդ թվում այնպիսիք, որոնց ժամանակին բարձր եմ գնահատել, համակրել, հավատացել), որոնց թվում է, թե իրենց իբրև թե ազգանպաստ, ժողովրդանպաստ ելույթները, տեսախցիկի առաջ արված հայտարարությունները հալած յուղի տեղ ընդունվում են, ու շատերն էլ ախուվախ են անում իրենց «անձնազոհ», «հերոսական» կեցվածքից։
Ո՛չ ,սիրելիներս, մեր գլխով շատ փորձություններ անցան և մենք այլևս առաջվանը չենք, շատ խելք պետք չէ ունենալ տեսնելու համար ձեր ոչ այնքան լավ քողարկված և ոչ այնքան համոզիչ խաղը, երկիրը փոքր է և ձեր կուլիսային պայմանավորվածություններն ու, երբեմն, վիճելի պահվածքը հաճախ հանրությանը հայտնի են դառնում, մեծ հաշվով ձեր յուրաքանչյուր գործողություն ուղղված է ձեր իսկ բարեկեցության ապահովմանը, ցավոք։
Տատս ասում էր՝ «Այնպես չէ, որ պառավն էր շատ խելացի, ուղղակի գլխով շատ բան էր անցել»․․․
Ոչ այնքան լավ քողարկված և ոչ այնքան համոզիչ խաղ

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից