Լրահոս

17.12.2010 12:28


Ռազմիկ Զոհրաբյան. «Ներսեսը մի այլ ոլորտում իր ունակությունները կդրսևորի»

Ռազմիկ Զոհրաբյան. «Ներսեսը մի այլ ոլորտում իր ունակությունները կդրսևորի»

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանակությանն, ըստ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով գնահատելու կարիք էլ չկա:

-Նորմալ աշխատել է Ներսես Երիցյանը, և կադրային քաղաքականության արդյունքում փոփոխություն տեղի ունեցավ: Նա կանցնի այլ աշխատանքի: Դեռևս պարզ չի, բայց հնարավոր է գնա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ կամ նախագահի խորհրդական, այսինքն նորից նույն ոլորտում կաշխատի էլի,- «7օր»-ին ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա նշել է, որ փոփոխությունները միշտ չէ, որ վատ աշխատելու պատճառով են լինում: Նրա կարծիքով, ուղղակի կադրային քաղաքականություն է վարվում, տեղափոխություններ են արվում:

-Կա մի մեծ ծրագիր, որի մի մասն ենք մենք տեսնում: Հետագայում ամբողջը կերևա: Այսինքն թիմը ճիշտ աշխատելու, կառավարություն, նախագահի հետ այդ փոխկապակցված աշխատանքը ծրագրային հետագայում կերևա: Օրինակ Տիգրան Դավթյանն ավելի, ինքը տնտեսության ոլորտում փոխնախարար է աշխատել նախկինում, այսինքն ավելի գիտակ է: Ներսեսը մի այլ ոլորտում իր ունակությունները կդրսևորի,- ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է նախարարության բավական հավակնոտ ծրագրերի իրականացմանը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ ՀՀ տնտեսության մասշտաբներն այլ երկրների համեմատ բավական համեստ են, բայց ներկա տնտեսության սահմանենրում էլ դրանք կարող են իրականացնել, «թե՛ Ներսեսը, թե՛ Տիգրանը Դավթյանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը