Աշխարհ

09.06.2017 17:55


Այս աղջկան դպրոցում ընձուղտ էին անվանում, իսկ հիմա բոլորը երազում են նրա հետ լուսանկարվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Այս աղջկան դպրոցում ընձուղտ էին անվանում, իսկ հիմա բոլորը երազում են նրա հետ լուսանկարվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Երկարաոտ գեղեցկուհի Հոլլի Բրուտի հասակն արդեն 12 տարեկանում 182 սմ էր։ Նա իր բոլոր հասակակիցներից բոյով էր։ Աղջիկը 10 տարի ֆուտբոլ է խաղացել և 8 տարի՝ վոլեյբոլ, սակայն նրան հեռացրել են թիմից՝ չափից ավելի բոյով լինելու համար։ Համադասարանցիները, ովքեր Հոլլիից 1-2 գլուխ ցածր էին, նրան ծաղրում էին՝ անվանելով՝ «ընձուղտ», «Գուլիվերի դուստր» և «ծառ»։

Սակայն աղջիկը կարողացել է հաղթահարել վիրավորանքը; Նա Ֆլորիդայից տեղափոխվել է բազմամիլիոնանոց Նյու Յորք։ Այժմ 20 տարեկան է, սովորում է համալսարանում և որպես մոդել աշխատում։ Հոլլին խոստովանել է, որ Նյու Յորքում իրեն անհամեմատ լավ է զգում, քանի որ այնտեղի մարդիկ ոչ միայն իրեն չեն նայում որպես «բորոտի», այլև հիանում են իր գեղեցկությամբ։

Այսպիսով, աղջկա համար ամենամեծ բարդույթը 8 տարի անց դարձել է հպարտության առարկա։ Այժմ անցորդները խնդրում են նրան լուսանկարվել իրենց հետ, իսկ երկար ոտքերի սիրահար տղաները խենթանում են նրա համար։

Հոլլիի ոտքերն ընդգրկվել են ԱՄՆ-ի Գինեսի ռեկորդների գրքում։ Մինչ այդ, ռեկորդը պատկանում էր մոդել Լորեն Ուիլյամսին՝ ոտքերի 124 սմ երկարությամբ։ Հոլլիի ոտքերը նրանից 1,7 սմ-ով երկար են։ Իսկ բոյը 2 մետրից մի փոքր ավելի է։

Ի դեպ, դա նրան ամենևին էլ չի խանգարում քայլել բարձրակրունկ կոշիկներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը