Թերեզա Մեյի կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Հունիսի 8-ին տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքներով՝ նրա կուսակցությունը ստացել է ձայների 41,3 տոկոսը։
Մեյի հիմնական մրցակից՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 40,9 տոկոսը։
Պետք է նշել, սակայն, որ ըստ նախնական տվյալների՝ Մեյը կորցնում է խորհրդարանում ունեցած մեծամասնությունը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 5 կուսակցություն։
Մեյի նախընտրական ծրագրում ընդգրկված էր Brexit-ի գործընթացի շարունակությունը, որի օգտին հանրաքվեում քվեարկել էր բրիտանացիների մեծամասնությունը։ Լեյբորիստները, հակառակը, հանդես էին գալիս ԵՄ-ից դուրս գալու դեմ։
Նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում Թերեզա Մեյը կտրուկ կերպով առաջ էր իր մրցակիցներից, սակայն հետո զիջել էր դիրքերը։ Հարցումների արդյունքներով՝ լեյբորիստները հետ էին մնում ընդամենը 1 տոկոսով։
Արտահերթ ընտրությունները նախաձեռնել էր հենց Մեյը՝ Brexit-ի հանրաքվեից հետո։
Պետք է նշել, որ քվեարկությունն անց էր կացվում բավականին լարված ժամանակահատվածում՝ Լոնդոնում և Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունների համապատկերին։

7or.am