Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող
Հունիսի 7 -ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում Թուրքիայի ուժայինների պայթուցիկ սարքերի և ականների հայտնաբերման աշխատանքների ընթացքում պայթյուն է եղել, վիրավորվել է 2 ուժային: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:
Նշենք, որ հունիսի 7 -ին ևս մեկ թուրք զինծառայող է սպանվել Վան նահանգում: Իսկ հունիսի 6-ին Թուրքիայի զինուժը քուրդ զինյալների հետ բախումներում կորցրել է ևս մեկ զինծառայող: Այսինքն վերջին երկու օրում սա թուրքական բանակի արդեն 3-րդ կորուստն է:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները, որոնք սկսել են դեռևս 2015-ի ամռանից, շարունակվում են մինչև այժմ՝ պարբերաբար դադարելով և կրկին ինտենսիվանալով: Դրա հետևանքով ավելացել են նաև կողմերի կորուստները: Թուրքական աղբյուրների տվյալներով՝ միայն մայիս ամսվա ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող:
Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, բացի այդ, տարբեր տվյալններով՝ 350-500 մարդ տեղահանվել են Թուրքիայի այլ նահանգներ:
Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող
Հունիսի 7 -ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: