Քաղաքական

08.06.2017 16:33


Զախարովա. «Համանախագահները մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը» (տեսանյութ)

Զախարովա. «Համանախագահները մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը» (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին կայցելեն Հայաստան: Այսօրվա ճապազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ համանախագահները մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը։

«Նախատեսվում է քննարկել ԼՂ խնդրի կարգավորման, ինչպես նաև՝ ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցեր»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ համանախագահները կգնան նաև Արցախ, մեկ շաբաթ անց էլ՝ Բաքու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը