Աշխարհ

08.06.2017 18:30


Թուրքիայում բողոքի ցույցի մասնակից ուսանողները ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայում բողոքի ցույցի մասնակից ուսանողները ազատազրկման են դատապարտվել

2014 թվականին Թուրքիայի Մերսինի համալսարանում Հալեփչեի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված միջոռում էր անցկացվել, որի մասնակից 9 ուսանող դատապարվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց «ահաբեկչական կազմակերպությանն անդամկցելու և նրա օգտին քարոզչություն անելու» մեղադրանք էր առաջադրվել:

Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` 1-ին ատյանի դատարանի որոշումից հետո ուսանողները դիմել էին Վերաքննիչ դատարան, որը վերահաստատել է 1-ին ատյանի դատարանի որոշումը:

Ուսանողներից մեկը դատարանի որոշումը մեկնաբանելիս գրել է. «Ցավալի է, որ Հալեփչեի կոտորածների դեմ բողոքը և զոհվածների ոգեկոչումը հանցանք է համարվում: Այժմ ես այս ոչ իրավաչափ որոշման հետևանքով պետք է բանտ գնամ»:

Մեկ այլ ուսանող նշում է, որ կոտորածների 26-րդ տարելիցին համալսարանի տարածքում ընդամենը հիշատակի քայլերթ էին կազմակերպել, որն ավարտվել էր մամուլի հայտարարությամբ:

«Քայլերթի ընթացքում որևէ լարվածություն չի եղել: Որոշ ժամանակ հետո իմացա, որ 30 ուսանողի, այդ թվում և իմ նկատմամբ հետաքննությունն է սկսվել: Մեկը պետք է բացատրություն տա, թե այդ երբ է Հալեփչեում կատարվածի դեմ բողոքի ակցիա կազմակերպելը դարձել հանցանք»:

Հիշեցնենք, որ 1988 թվականին մարտի 16-ին Հյուսիսային Իրաքի Հալեփչե բնակավայրում քիմիական զենքի կիրառման հետևանքով մոտ 5 հազար մարդ էր մահացել:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը