Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալելու որոշում է կայացվել թուրքական 4 բանկերի աշխատակիցների նկատմամբ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ որոշմամբ Թուրքիայի «Կենտրոնական», «Զարգացման», ինչպես նաև «Asya» և « İlbank» բանկերից կձերբակալվեն 20 աշխատակից. նրանցից 11-ն արդեն բերման են ենթարկվել:
Դատախազությունը նշյալ անձանց մեղադրում է այն բանի մեջ, որ վերջիններս օգտվել են Թուրքիայում արգելված ByLock բջջային հավելվածից, որը հանդիսանում է գյուլենականնարի հաղորդակցման գաղտնի ցանցը:
Մի քանի օր առաջ էլ նույն մեղադրանքով բերման էին ենթարկվել թուրքական «Aselsan» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության 7 աշխատակից:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Գյուլենականների որս՝ Թուրքիայի 4 բանկերում

Աղբյուր` Ermenihaber.am