Աշխարհ

08.06.2017 14:24


Թուրքիայում հայտարարել են ծովային հարթակից ուղղահայաց թռիչքի ԱԹՍ-ի նախագծման մրցույթ

Թուրքիայում հայտարարել են ծովային հարթակից ուղղահայաց թռիչքի ԱԹՍ-ի նախագծման մրցույթ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտարարել է նավերի վրա տեղադրելու համար ուղղահայաց թռիչքի անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել է 2017 թ. հուլիսի 7-ը: razm.info-ն գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊԱԳՎ կայքում:

ԱԹՍ-ի համար անհրաժեշտ մարտավատեխնիկական բնութագրերը չեն հրապարակվում: Մանրամասները կարող են պարզ լինել մրթույցի ավարտից հետո, երբ կհայտարարվի հաղթող ընկերությունը:

Թուրքիայում անօդաչուների արտադրությամբ լայնորեն զբաղվում են մի շարք ընկերությունների, որոնցից խոշորների ցանկում կարելի է նշել՝

  • «Քալե և Բայքար»,
  • «Թուրքական ավիաշինական ընկերություն» (TAI),
  • «Վեստել»

Սակայն բոլոր ընկերությունները մինչ օրս արտադրել են միայն ցամաքային հարթակներից թռիչք և վայրէջք իրականացնող, կատապուլտի միջոցով արձակվող ԱԹՍ-են:

Մասնավորապես առաջին ընկերությունն արտադրում է «Բայրաքթար» հետախուզական և հարվածային ԱԹՍ-են, որոնք առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում:

TAI-ն արտադրում է «Անքա» խոշոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, որոնք ևս հալարել են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը: Այս ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«Վեստել» ընկերության արտադրած ԱԹՍ-ներից իր մարտավատեխնիկական բնութագրերով լավագույնը «Քարայել» հետախուզական ԱԹՍ-ն է:

Բացի նշվածներից կան նաև փոքր չափերի հետախուզական ԱԹՍ-ներ, նախագծվել են մահապարտ ԱԹՍ-ներ: Սակայն երկակի նշանակության կոնվերտոպլանների նախագծման մասին առաջին անգամ է հայտարարվում: Թուրքիան ռազմածովային ուժեր ունի Սև ծովի, Մարմարա, Էգեյան ծովերի տարածքներում, Միջերկրական ծովում: Ըստ այդմ՝ նշված ԱԹՍ-ները կարող են կիրառվել հենց նշված շրջաններում:

Որպես օրինակ նշենք, որ դրանք կարող են կիրառվել նաև Ուկրաինայի, Ռուսաստանի ծովափնյա ենթակառուցվածքների, ՌԴ նավատորմի տեղաշարժի հետախուզման նպատակներով:

Այս խորագրի վերջին նյութերը