Աշխարհ

08.06.2017 12:33


ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայում Amensty International կազմակերպության ղեկավարի ձերբակալումը

ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայում Amensty International կազմակերպության ղեկավարի ձերբակալումը

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ ասել է․

«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը