Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում
Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է:razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 6-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Անցկացվելիք զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ԶՈւ ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումը, համատեղ գործողությունների կոորդինացման բարձրացումն է:
Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները մինչ այս՝ մայիսի 1-5-ին զորավարժության առաջին փուլն անցկացրել էին Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում: Այդ փուլին Թուրքիայից մասնակցել էր մեկ հետևակային վաշտ՝ 104 զինծառայող:
Բացի այդ, հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է հատուկ նշանակության ուժերի զորավարժություն՝ բացիԹուրքիայից և Ադրբեջանից արդեն նաև Վրաստանի զինուժի ներգրավմամբ:
Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում
Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 6-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Անցկացվելիք զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ԶՈւ ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումը, համատեղ գործողությունների կոորդինացման բարձրացումն է:
Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները մինչ այս՝ մայիսի 1-5-ին զորավարժության առաջին փուլն անցկացրել էին Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում: Այդ փուլին Թուրքիայից մասնակցել էր մեկ հետևակային վաշտ՝ 104 զինծառայող:
Բացի այդ, հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է հատուկ նշանակության ուժերի զորավարժություն՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից արդեն նաև Վրաստանի զինուժի ներգրավմամբ: