Աշխարհ

08.06.2017 21:22


Թուրքիան քրդերի դեմ տեղական ևս մեկ հարվածային ԱԹՍ է կիրառել

Թուրքիան քրդերի դեմ տեղական ևս մեկ հարվածային ԱԹՍ է կիրառել

Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում» թուրքական զինուժը կիրառել է 3 միավոր «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև նախկինում ևս կիրառված 6 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ: razm.info-ն գրում է, որ փոխանցում է Թուրքիայի ՊՆ կայքը:

Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքի հայտարարությունից պարզ է դառնում, որ հարվածային ԱԹՍ-ները կիրառել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում: Սակայն չի նշվում կոնկրետ որ երկրի տարածքում, քանի որ Թուրքիան քրդերի դեմ գործողություններ վարում է նաև Իրաքի հյուսիսում, ինչպես նաև Սիրիայում, որտեղ ևս տեղի քրդական կառույցներին համարում է PKK-ի «սիրիական թև»:

Հիշեցնենք, որ տարիներ տևած աշխատանքից հետո 2017 թ. ապրիլի վերջին Թուրքիայում ավարտվել էին տեղական TAI ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները:

ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ: Երկուսն թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն է արտադրում:

«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²,

Այս խորագրի վերջին նյութերը