Տնտեսական

08.06.2017 11:50


18-ամյա լոռեցի աղջիկը սովից ուշագնաց է եղել (տեսանյութ)

18-ամյա լոռեցի աղջիկը սովից ուշագնաց է եղել (տեսանյութ)

7 անձից բաղկացած ընտանիքը 53-ամյա հորեղբոր՝ Գրիգոր Գրիգորյանի ամսական 19 000 դրամ թոշակի հույսին է:

«Լինում է՝ օրերով քաղցած են մնում երեխաներս»,-ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Վալյան: «ԼՈՌԻ» ՀԸ նկարահանման պահին էլ 18-ամյա Նատալյան քաղցից ուշաթափվեց: Պարզվեց՝ աղջիկը ողջ օրը ոչինչ չէր կերել:

2 տարի առաջ էլ՝ յոթնամյա Անժելային են կորցրել՝ լուրջ առողջական խնդիրների պատճառով: Բժշկասոցիալական փորձաքննության նախկին հանձնաժողովն անգամ չի ճանաչել երեխայի հաշմանդամությունը: Մարտից այլևս նպաստ չեն ստանում. օրենքով չի հասնում: Խանութում պարտքեր ունեն կուտակած, օգնող ձեռքերն էլ հատուկենտ են: Իշխանավորներին չեն դիմել. հույս չունեն, թե կօգնեն:

Մանրամասները՝ «ԼՈՌԻ» ՀԸ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը