Զարիֆ․ «Իրանցիները մերժում են բարեկամության նման հավաստիացումներն ԱՄՆ-ից»
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն այսօր անդրադարձել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
«Սպիտակ տան հակասական հայտարարություններ, գումարած Սենատի պատժամիջոցներ. այն պահին, երբ իրանցի ժողովուրդը դիմակայում Է ահաբեկչությանը, որին օժանդակում են ԱՄՆ-ի կամակատարները: Իրանցիները մերժում են բարեկամության նման հավաստիացումներն ԱՄՆ-ից»,-Twitter-ի իր Էջում գրել Է Զարիֆը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն Էր հայտնել Իրանի բնակիչներին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ ահաբեկչության հովանավոր երկրներն իրենք կարող են թիրախ դառնալ ծայրահեղականների համար:

7or.am