Այսօր Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այսօր Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց մասնակցում է 5 կուսակցություն։ Հիմնական մրցակցությունը, սակայն, պահպանողականների՝ ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, և լեյբորիստների միջև է ընթանալու՝ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ։
Մեյի նախընտրական ծրագրում ընդգրկված է Brexit-ի գործընթացի շարունակությունը, որի օգտին հանրաքվեում քվեարկել էր բրիտանացիների մեծամասնությունը։ Լեյբորիստները, հակառակը, հանդես են գալիս ԵՄ-ից դուրս գալու դեմ։
Այսպիսով,այսօրվա ընտրությունների արդունքներն էլ կվճռեն Մեծ Բրիտանիայի հետագա փոխհարաբերությունները Եվրամիության հետ։
Россия 24-ը հայտնում է, որ նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում Թերեզա Մեյը կտրուկ կերպով առաջ էր իր մրցակիցներից, սակայն հետո զիջեց դիրքերը։ Հարցումների արդյունքներով՝ այժմ լեյբորիստները հետ են մնում ընդամենը 1 տոկոսով։
Արտահերթ ընտրությունները նախաձեռնել էր հենց Մեյը՝ Brexit-ի հանրաքվեից հետո։
Պետք է նշել, որ քվեարկությունն անց է կացվում բավականին լարված ժամանակահատվածում՝ Լոնդոնում և Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունների համապատկերին։
Այսօր Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այսօր Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց մասնակցում է 5 կուսակցություն։ Հիմնական մրցակցությունը, սակայն, պահպանողականների՝ ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, և լեյբորիստների միջև է ընթանալու՝ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ։
Մեյի նախընտրական ծրագրում ընդգրկված է Brexit-ի գործընթացի շարունակությունը, որի օգտին հանրաքվեում քվեարկել էր բրիտանացիների մեծամասնությունը։ Լեյբորիստները, հակառակը, հանդես են գալիս ԵՄ-ից դուրս գալու դեմ։
Այսպիսով, այսօրվա ընտրությունների արդունքներն էլ կվճռեն Մեծ Բրիտանիայի հետագա փոխհարաբերությունները Եվրամիության հետ։

7or.am