Պենտագոնի խոսնակ. «Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայում»
Պենտագոնի խոսնակ Ալբայ Ջեֆֆ Դևիսը հայտարարել է, որ Ինջիրլիք ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայի շրջանակներում, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռաքքայի գործողության մեջ որոշեց ընդգրկել նաև Սիրիայի քրդական ուժերին, ինչն էլ արժանացավ Թուրքիայի ղեկավարության դժգոհությանը, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպության:
Ալբայը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է նաև Թուրքիայի մտահոգություններին՝ նշյալ օպերացիայում Սիրիայի քրդական ուժերի մասնակցության վերաբերյալ:
«Մենք նրբանկատ ենք Թուրքիայի շահերի առումով: Մինչև հիմա մեր կողմից տրամադրված զենքերը բացառապես օգտագործվել են ԻՊ-ի դեմ: Իսկ Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային գործողությունների ժամանակ»,-շեշտել է Պենտագոնի խոսնակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ամերիկյան ղեկավարությունը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին իրազեկել է օպերացիայի նախապատրաստության մասին: Իսկ Թուրքիայի վարչապետն էլ ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ եթե Ռաքքայի գործողության ժամանակ քրդական ուժերը սպառնան Թուրքիայի անվտանգությանը, ապա իրենք կդիմեն համապատասխան գործողությունների:

Աղբյուր` Ermenihaber.am