Ադրբեջանի ՊՆ լուսանկարում երևացել է իսրայելական Heron ԱԹՍ-ին նմանվող սարք (լուսանկար)
Հունիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին: Այս մասին գրում է razm.info-ն։
Ադրբեջանի կողմից Heron ԱԹՍ-ների ձեռքբերման մասին նախկինում ևս եղել են չհաստատված տեղեկությունները, սակայն սա սարքի ցուցադրության առաջին դեպքն է:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի լիցենզիոն հավաքման թույլտվություն` 300մլն դոլարով։Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։
Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնվել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ հրապարակմանը կից լուսանկարում պատկերված սարքը որոշակի նմանություններ ունի իսրայելական Heron սարքի միանգամից երկու տարբերակի՝ Heron RPA և Super Heron:
Բնութագրեր
Heron RPA
Super Heron
Առավ. արագությունը (կմ/ժ)
180
277
Առավ. բարձրություն (կմ)
10
9
Թռիչքի առավ. տևող. (ժամ)
24
45
ԱԹՍ-ներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինության մեջ:
Ադրբեջանի ՊՆ լուսանկարում երևացել է իսրայելական Heron ԱԹՍ-ին նմանվող սարք (լուսանկար)
Հունիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին: Այս մասին գրում է razm.info-ն։
Ադրբեջանի կողմից Heron ԱԹՍ-ների ձեռքբերման մասին նախկինում ևս եղել են չհաստատված տեղեկությունները, սակայն սա սարքի ցուցադրության առաջին դեպքն է:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի լիցենզիոն հավաքման թույլտվություն` 300մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։