Կարծիք

07.06.2017 14:35


Թբիլիսիում այսօր սովորում են մոտ 600 ջավախքցի ուսանողներ

Թբիլիսիում այսօր սովորում են մոտ 600 ջավախքցի ուսանողներ

Թբիլիսիում այսօր սովորում են մոտ 600 ջավախքցի ուսանողներ։ Դեռևս 7-8 տարի առաջ երեք անգամ պակաս էր այս թիվը։ Իսկ 15 տարի առաջ մատների վրա կարելի էր հաշվել Թբիլիսիում ուսանող ջավախքցիներին։ Վերջերս ՀՀ ԿԳ նախարարը՝ խոսելով Ջավախքի դպրոցներին օգնելու անհրաժեշտության մասին, ինչը շատ գնահատելի է, ողջունեց նաև Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալու գաղափարը։ Սա, իհարկե, վատ գաղափար չէ այն իմաստով, որ ուսանողը կկարողանա վրացերեն լեզվին տիրապետել, մասնագիտություն ստանալ Վրաստանի կրթական ծրագրերին համապատասխան և ինտեգրվել վրաց հանրությանը։ Միակ վտանգը, որ կարող է լինել՝ ուծացումն է։ Դեռևս Սովետական միության տարիներին Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, հազարավոր հայեր փոխեցին ազգանունները՝ մի մասը պարտադրանքով, աշխատանքի ու պաշտոնի խոստումներով, մի մասն էլ օտարամոլությունից։ Վստահ չեմ, որ հիմա վիճակը կտրուկ փոխվել է։ Գլոբալ աշխարհում ինտեգրացիան անխուսափելի է, բայց ուծացումն անթույլատրելի է, և ազգային դեմքն ու նկարագիրը պահելը երկրորդային հարց չէ։ Եվ ուրեմն՝ ինտեգրացիա, մագռամ առա ասիմիլացիա։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը