ՌԴ նախագահ. «Ավերածությունների մասնակիցներին պետք է նստեցնել»
Անդրադառնալով Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցող դեպքերին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե զանգվածային բախումների և ավերածությունների մասնակիցները պետք է քրեական պատասխանատվություն կրեն։
-Ավերածություններ, կռիվներ, վանդալիզմ՝ այս ամենը հանցագործություն է։ Ընդգծում եմ՝ դրանք վարչական իրավախախտումներ չեն, այլ հանցագործություններ։ Դրանց մասնակիցները պետք է բանտում լինեն։ Նրանց պետք է նստեցնել, ոչ թե դաստիարակել,-իրավակարգի ապահովման լրացուցիչ միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Դմիտրի Մեդվեդևը։
Նախագահը նաև նշել է, որ պետք է բացահայտել բոլոր նրանց, ովքեր դիմակներով էին, քանի որ դիմակներով զանգվածային միջոցառումներ անցկացնողները կա՛մ հանցագործ են, կա՛մ իրենց նույնացնում են հանցագործների հետ։