Աշխարհ

07.06.2017 12:20


Իրաքը ամրացնում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանը (տեսանյութ)

Իրաքը ամրացնում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանը (տեսանյութ)

Հունիսի 6-ին Իրաքի իշխանությունները կառավարական բանակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված Հաշդ ալ-Շաաբի («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ջոկատներ և ռազմական տեխնիկան տեղափոխել են Սաուդյան Արաբիայի հետ սահման: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնի դարձել Twitter-ում տարածված տեսագրությունից: Այդ տեսագրությունը մասնավորապես տարածել է իրաքցի լրագրող Հայդար Սումերին՝ գրելով, որ Հաշդ ալ-Շաաբին գնում է ամրապնդելու Սաուդյան Արաբիայի հետ Իրաքի սահմանը:

Սա ըստ երևույթին կապված է Կատարի և արաբական մի շարք երկրների միջև ծավալված ճգնաժամի հետ: Իրաքը կառավարությունը իր աջակցությունն է հայտնել այդ ճգնաժամում Կատարին: Կատարին իր աջակցությունն է հայտնել նաև Իրանը: Տարաշրջանային պետություններից Թուրքիան կողմերին կոչ է արել ճգնաժամը լուծել բանակցությունների սեղանի շուրջ նստելով:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Յեմենը, Բահրեյնը և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

Այս երկրները Կատարին մեղադրում են սուննի իսլամական ահաբեկչական խմբավորումներին և իրանական կառույցներին աջակցելու համար և իրենց քայլը հիմնավորում են դրանով: Բացի դիվանագիտական հարաբերությունների խզումից, այս երկրները կտրել են նաև ցամաքային, ջրային և օդային կապը Կատարի հետ: Հայտնում է ամերիկյան New York Times պարբերականի կայքը:

Սա կարող է վատ ազդեցության ունենալ Կատարի համար, քանի որ Կատարը Սաուդյան Արաբիայի հետ ունի միակ ցամաքային սահմանը և այդ երկրից ստանում է իր սննդամթերքի 40 տոկոսը:

Պարբերականը նշում է, որ արաբական երկրների միջև նոր լարվածության պատճառը հնարավոր է՝ կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Սաուդյան Արաբիա կատարած այցի հետ: Վերլուծաբանները նշում են, որ արաբական այդ երկրները ոգևորվել են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի գլխավոր գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում և որպես հակակշիռ է Իրանի ազդեցությանը տարածաշրջանում:

Միացյան Նահանգների նման քաղաքականությունը կարող է վատ ավարտ ունենալ հենց Նահանգների համար: Քանի որ, եթե վերջինս փորձի Պարսից ծոցի հակաիրանական տրամադրություն ունեցող երկրներին իր հովանու ներքո հավաքել և Իրանի դեմ կոալիցիա կազմել, հնարավոր է, որ լարվեն հարաբերությունները Կատարի հետ, որն էլ ԱՄՆ-ին իր աջակցությունն է ցույց տալիս՝ տրամադրելով ավիաբազա ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Կատարը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է և այդ փաստը օգտագործում է աշխարհում միջնորդ երկրի դեր կատարելու համար: Կատարը հաճախ է իրեն որպես միջնորդ հայտարարում տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու հարցում, բայց սա հաճախ տալիս է հակառակ արդյունքը, ինչպես այս դեպքում:

Այսպես, Կատարում է տեղակայված Միացյալ Նահանգների ավիաբազան, բայց վերջինս նաև լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Կատարը աջակցում է Իրանի հետ կապ ունեցող Հութի ցեղերին Եմենի իշխանությունների դեմ մարտերում, սակայն միևնույն ժամանակ աջակցում է Իրանի դաշնակից Սիրիայի իշխանությունների դեմ կռվող զինյալներին:

Արաբական մի շարք երկրների և Կատարի հարաբերությունների միջև լարվածությունը մշտապես առկա է եղել վերջին մի քանի տարում: Կատարը աջակցում է «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, որի հովանավորությամբ մինչև 2013 թվականը Եգիպտոսում ղեկավարում էր նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին: Եգիպտոսի ներկա իշխանություններն այս կառույցը համարում են ահաբեկչական:

Կատարը աջակցում է նաև ՀԱՄԱՍ շարժմանը, որը ղեկավարում է Գազայի հատվածը և համարվում է ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչված «Պաղեստինի ազատության կազմակերպության» (ՊԱԿ) մրցակիցը:

Այսպիսով կարել է ընթադրել, որ այս նոր ճգնաժամը կապված չէ միայն Կատարի և արաբական մի շարք երկրների հետ, այլ իր մեջ այլ գործոններ և խաղացողներ է ընդգրկում՝ հանձին Իրան-Միացյալ Նահանգներ լարվածությունը և մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացներն ու ճգնաժամերը:

Այս խորագրի վերջին նյութերը