Աշխարհ

07.06.2017 10:51


Կրակոցներ Իրանի խորհրդարանում և Խամեյնիի դամբարանում. կան վիրավորներ

Կրակոցներ Իրանի խորհրդարանում և Խամեյնիի դամբարանում. կան վիրավորներ

Իրանի խորհրդարանում անհայտ անձինք կրակ են բացել․ առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, երեք հոգի ներխուժել են խորհրդարանի շենք և սկսել անկանոն կրակել։ Նշվում է, որ նրանք մի քանի մարդու պատանդ են վերցրել:

ntv-ն էլ հայտնում է մեկ զոհի և առնվազն երեք վիրավորի մասին։ Զոհվածը ենթադրաբար խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներից է։

Տեղեկություններ կան, որ Թեհրանի հարավում գտնվող այաթոլլա Խամեյնիի դամբարանում ևս կրակոցներ են հնչել և վիրավորներ կան: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են նաև ռումբի պայթելու մասին, որը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը