Քաղաքական

07.06.2017 08:43


Լավրովը ԼՂ կարգավորման մասին․ «Անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ դժվար դետալներ»

Լավրովը ԼՂ կարգավորման մասին․ «Անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ դժվար դետալներ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Միայն պետք է պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանն ինչպես գիտեք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ: Մենք հետագայում ևս այդ եռյակի շրջանակում կմտածենք այն ուղղությամբ, թե ինչպես հաղթահարենք փոքր, սակայն կան լուրջ դետալներ, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,-ընդգծել է Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը