Կոռուպցիան որպես իշխանության մտածելակերպ կամ` ինձ էլ ինչ կտաս` կտաս
Համոզված եմ, որ մեր պետության բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառը կոռուպցիան է' կյանքի բոլոր ոլորտներում իր ամենակարող դրսեւորումներով: Բացարձակ ճշմարտություն է, որ կոռուպցիան իշխանական, ավելին' բարձրագույն իշխանական երեւույթ է, եւ որքան խորն է իշխանությունը թաթախված կոռուպցիայի մեջ, այնքան ավելի է վտանգվում տվյալ պետության թե՛ ներքին, եւ թե արտաքին անվտանգությունը: Կոռուպցիայի պատճառով իշխանությունը վերածվում է կրիմինալի բացահայտ հատկանիշներով թանկարժեք ապրանքի, եւ այդ ապրանքը գնելու համար մարդ արարածը դառնում է բնության ամենագիշատիչ երեւույթը' պատրաստ լինելով ուրանալ բոլոր սրբությունները եւ դիմել ամենանողկալի միջոցների:
Հայաստանը դրա խոսուն օրինակներից է: Կոռուպցիայի մետաստազները քաղցկեղի պես ցանցաթաղանթի են վերածել պետության բոլոր կենսական օրգանները եւ ուղղակիորեն սպառնում են մեր պետականությանը: Եվ ամբողջ իշխանական բուրգը, որը հիմնականում կոռուպցիայի ծնունդ է, ամեն առիթով փորձում է նորանոր ռեսուրսներ ապահովել վերարտադրվելու համար: Այն, որ հայրնեի իշխանությունը իր երեք' օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերով, մեղմ ասած, չի փայլում իր պրոֆեսիոնալ, մտավոր եւ ինտելեկտուալ հատկանիշներով եւ կոռուպցիայի դրսեւորման համար ամենառիսկային միջավայրն է, դա հենց կոռուպցիայի □նվերն□ է մեր ժողովրդին:
Կոռուպցիան իր գլխավոր ճակատամարտը տալիս է ընտրությունների ժամանակ' փորձելով առավելագույնս ապահովել իր ներկայությունը իշխանական բուրգում: Դա նրան հաջողվում է իրականացնել հիմնականում ընտրությունները կեղծելու միջոցով: Ինչ-ինչ, բայց պետք է խոստովանել, որ այս ոլորտում վերջին 15 տարիներին մեր իշխանությունները կարողացել են գրանցել բացարձակ հաջողություններ: Եթե ընտրությունները կեղծելու համար ներդրված ջանքերի գոնե մի մասը օգտագործվեր պետության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման համար, վստահ եմ, որ մենք կունենայինք բոլորովին այլ որակի հասարակություն, դաստիարակած կլինեինք պետական մտածողությամբ քաղաքացուն:
Ժամանակակից քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր պայմանը' օրենքի բացարձակ գերակայության պայմամներում ձեւավորված իսկական քաղաքացի-անհատն է: Եվ փառք ու պատիվ այն իշխանությանը, որը գիտակցում է դրա անհրաժեշտությունը եւ իր գործունեությամբ նպաստում այդ քաղաքացու ձեւավորմանը: Ցավոք, առայժմ մենք կարող ենք միայն երազել դրա մասին: Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ սովորական քաղաքացին հիմնականում դրսեւորում է վերապահ վերաբերմունք: Որովհետեւ այդ իշխանության ձեւավորման մեխանիզմը նրան նվաստացրել է, վիրավորել է արժանապատվությունը, գողացել է իշխանությունը ձեւավորելու նրա սահմանադրական իրավունքը: Իշխանության նկատմամբ հավատ չունեցող քաղաքացին անտարբերությամբ է լցվում պետության կյանքում կատարվող գործընթացների նկատմամբ, եւ այդ վտանգավոր անտարբերությունը անհատին օտարում է իր հայրենիքից: Հայրենիքը նրա համար դառնում է ընդամենը աշխարհագրական տարածք, որտեղից հեռանալը շատերի համար դիտվում է իր երեխաների ապագան երաշխավորող գլխավոր եւ թերեւս միակ պայմանը: Տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման մի համակարգ, որտեղ իշխանական բուրգ սողոսկած թիմը անհատների կամ կուսակցությունների տեսքով սեփականաշնորհել է պետության կենսագործունեությունը ապահովող բոլոր ոլորտները եւ իրեն օրենքից դուրս հռչակելով' իր կամքն է թելադրում ժողովրդին: Եվ այս ամենի պատճառը կրկին Նորին Գերազանցություն Կոռուպցիան է:
Հունվարի 10-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում կոռուպցիան տոնեց իր հերթական ջախջախիչ հաղթանակը: Ընդհանրապես, այս ընտրությունը եւս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակության իրական բնութագիրը. ընտրության մասնակիցների ցածր ցուցանիշը հերթական անգամ արձանագրեց, որ ժողովուրդը այլեւս չի ուզում թույլ տալ թքել իր արժանապատվության վրա, նվաստացնել եւ ստորացնել իրեն: Ընտրողների մեծ մասը համոզված է, որ իր ձայնը բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ: Մյուս կողմից, Երեւանի կենտրոնից «ընտրվում» է պատգամավոր, որի ստորագրությունը բացարձակապես անծանոթ է քաղաքական շրջանակներին: Գուցե նա ընտանիքի լավ հայր է, բանիմաց գործարար, «Կռազ»-ի անզուգական վարորդ կամ գուցեեւ գողական աշխարհում հեղինակություն, բայց, ախր, օրենսդրական դաշտն ինչո՞վ է մեղավոր... Ականջդ կանչի, ՀՀՇ, «Թող պոլի փետ լինի' մերը լինի»...
Վերջերս ԱԺ նախագահը իր համար մի անկեղծ բացահայտում կատարեց, որ' քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Արդեն թևավոր խոսք դարձած այդ դարակազմիկ հայտարարությամբ երևի նա նկատի ունի իր կոլեգաներին' ԱԺ մեծամասնությանը: Այս դեպքում կարելի է համաձայնել պետության երկրորդ դեմքի արած բացահայտմանը' միայն մեկ վերապահումով. եթե ինչ-որ մարդիկ ամենանողկալի միջոցների գործադրմամբ հայտնվում են ԱԺ-ում, դա դեռ չի նշանակում, որ նրանք քաղաքական գործիչներ են: Ավելին, այսօրվա ԱԺ-ում գտնվողների մի զգալի մասին հասարակությունը դիտում է որպես քաղաքական դաշտում հակահիգենիկ երեւույթներ: Հենց նրանց ներկայությունը ԱԺ-ում ոչ միայն կոռուպցիայի դրսեւորման թերեւս ամենաճչացող փաստերից է, այլեւ ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում: (ՀՀ Սահմանադրություն, հոդված 65. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»):
Ժամանակակից քաղաքակրթության պատմությունն ունի կոռուպցիայի դեմ հաջողված պայքարի բազմաթիվ օրինակներ: Մեր նման փոքր պետության պարագայում այդ պայքարը առավել արագ եւ արդյունավետ է կազմակերպվում, եթե նպատակները իսկապես լուրջ են եւ ազնիվ: «Սինգապուրյան հրաշքը» համաշխարհային պրակտիկայում հանդիսանում է դրա լավագույն օրինակներից մեկը, որտեղ պետության բարձրագույն իշխանության ոչ ավելի, քան 10 ներկայացուցիչները' պետության ղեկավարի գլխավորությամբ, իրական շահագրգռվածություն ցուցաբերելով կոռուպցիայի դեմ պայքարում' 10-15 տարում թռիչքային հաջողություններ գրանցեցին պետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում:
Հայրենի իշխանությունները տարիներ շարունակ փորձել են պայքարել կոռուպցիայի դեմ եւ մշտապես ձախողվել են: Ավելին, այդ ձախողումների պատճառով կոռուպցիան հասարակության մոտ ձեռք է բերել «իմ դեմ խաղ չկա» սկզբունքով շարժվող բազմագլուխ հրեշի անհաղթահարելի կերպար: Այժմ էլ ՀՀ վարչապետն է փորձում իրականացնել հակակոռուպցիոն նման մի նախաձեռնություն: Բայց առաջին քայլերն իսկ լավատեսություն չեն ներշնչում' այն պարզ պատճառով, որ կրկնում են նախորդների սխալները: Եթե կարճ, ապա այդ ձեւավորված մարմինը պետք է կտրի այն ճյուղը, որի վրա նստած է ինքը կամ իր հովանավորները: Դա հակաբնական է, հետեւաբար' անհեռանկար: Եթե իսկապես կա անկեղծ ցանկություն այդ ամենակուլ երախի դեմ պայքարելու համար, ապա առաջին հերթին անհրաժեշտ է'
1.այդ մարմինը ձեւավորել ընդդիմության շարքերից' անհատական ընտրությամբ, որի յուրաքանչուր անդամ հասարակությանը հայտնի է իր սկզբունքայնությամբ եւ պարկեշտությամբ եւ իր գործունեությամբ ցույց է տվել, որ իր համար թանկ է իր ստորագրության պատիվն ու հեղինակությունը:
2.Մշակել գործունեության համապատասխան ծրագիր, որտեղ առաջին հերթին պետք է ուսումնասիրվի այն' մոտ երեք տասնյակ ընտանիքների ֆինանսատնտեսական գործունեությունը, որոնք հայտնի են հասարակության մեծամասնությանը: Այդ ցանկի առաջին շարքերում պետք է լինեն հանրապետության Անվտանգության խորհդրի բոլոր անդամեները, այնհետեւ' պետական բարձր լծակներ ունեցող բոլոր նախկին եւ ներկա պաշտոնյաները' ըստ կարգավիճակի:
3.Այդ մարմինը պետք է գործի բացարձակ հրապարակայնության պայմաններում եւ առնվազն ամիսը երկու անգամ հանդես գա իր գործունեության ընթացքի մասին հաշվետվությամբ:
Գուցե առաջարկություններս քմծիծաղ առաջացնեն կոռուպցիայի գլխավոր սյուների եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ թերահավատություն ընթերցողների որոշ մասի մոտ' այն դիտելով որպես միամտության եւ ռոմանտիզմի դրսեւորում: Այդուհանդերձ, պնդում եմ' եթե իսկապես բարձագույն իշխանությունը ցանկանում է պայքարել ազգակործան այս երեւույթի դեմ, անհրաժեշտ է, որ իր օրինակով ցուցադրի տեսանելի շահագրգռություն եւ անաչառություն այս' չափազանց կարեւոր խնդրում: Այդ դեպքում գուցե հնարավոր լինի իսկապես սկիզբ դնել կոռուպցիայի դեմ պայքարին եւ փրկել մեր երեխաների ապագան այդ պետականակուլ հրեշից: Այլապես այդ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հայտնի անեկդոտի ուզվոր հերոսի' «ինձ էլ ինչ կտաս' կտաս» հաղթական շքերթով:
ՌուբենՀակոբյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն

Ռուբեն Հակոբյան