Աշխարհ

06.06.2017 15:11


Ախալցխայում թալանել են «От Мартина»-ի հայ սեփականատիրոջ հայրական տունը (լուսանկար)

Ախալցխայում թալանել են «От Мартина»-ի հայ սեփականատիրոջ հայրական տունը (լուսանկար)

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջ տունը թալանել են: Գողացել են կենցաղային տեխնիկա, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայրը՝ Մարտին Պապոյանը ասում է, որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանը գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել են հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:

Նրա խոսքով՝ դռները և պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է, որ նման բան երբեք չի պատահել և նա ոչ մեկի չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին։

akhaltskha.net-ը նշում է, որ ըստ մարդկանց խոսակցությունների՝ վերջին ժամանակներս հարևան գյուղերում ևս գրանցվել են գողության դեպքեր, ինչը շատ է մտահոգում տեղի բնակիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը