Աշխարհ

06.06.2017 14:51


Թբիլիսիում լրագրողները, ի աջակցություն Մուխթարլիի, սև տոպրակներ են քաշել գլխներին

Թբիլիսիում լրագրողները, ի աջակցություն Մուխթարլիի, սև տոպրակներ են քաշել գլխներին

Վրաց լրագրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ի աջակցություն մայիսի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում առևանգված և Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ շուրջ 15 լրագրող նիստին ներկայացել են գլխներին պոլիէթիլենային սև տոպրակներ քաշած, իսկ ձեռքներին՝ «Ազատությո՛ւն Աֆղան Մուխթարլիին» և «Չի՛ անցնելու» գրություններով պաստառներ պարզած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը