Աշխարհ

06.06.2017 22:27


Չինաստանում գտել են 800 տարի առաջ անհետացած տաճարը

Չինաստանում գտել են 800 տարի առաջ անհետացած տաճարը

Չինացի հնագետները մի քանի ամիս են ծախսել այդ երկրի հարավ-արևելքի Չենդու քաղաքում գտնվող բուդդայական տաճարի պեղումների վրա։

Այն դեռ XIII դարից անհետացած էր համարվում։ Ֆուգան տաճարը կրոնական և մշակութային ժառանգությունում կարևորագույն դերակատում ուներ։ Ինչպես հայտնում է Xinhua-ն, տաճարի անվանումը չինարենից թարգմանաբար նշանակում է «Օրհնություն ստանալ»։ Ժամանակին հայտնի պոետները նրան իրենց ստեղծագործություններն էին նվիրում։ Սակայն, մ․թ 2-րդ հազարամյակի սկզբում տաճարը հայտնվել է անմխիթար վիճակում, և սկսել քանդվել, իսկ ավերակները ծածկվել են ավազով։

Այժմ հնագետներին հաջողվել է հայտնաբերել շինության հիմքը, պատերի հատվածներ, ջրհորներ և ճանապարհներ։ Բացի այդ, գտնվել են շուրջ 1000 քարե սալիկներ՝ բուդդայական տեքստերով, 500 արձան և մեծ թվով կերամիկական սալիկներ՝ արձանագրություններով:

Տաճարի շրջակայքում շուրջ 80 հնագույն դամբարաններ են հայտնաբերվել, բազմաթիվ կենցաղային և շինարարական գործիքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը