Աշխարհ

06.06.2017 12:08


Թուրքիայում դարձյալ ուժայինների որս է սկսվել

Թուրքիայում դարձյալ ուժայինների որս է սկսվել

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող երկու տարբեր հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ժանդարմերիայի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, իրավապահները բերման են ենթարկվել ժանդարմերիական ուժերում ծառայող 6 սպայի և 19 ենթանսպայի:

Համաժամանակյա օպերացիան իրականացվել է Անկարա նահանգի 20 շրջաններում:

Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է, ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջիններիս առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը