Կարծիք

06.06.2017 11:44


Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում

Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում

Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում, որը մեզ պետք է հետաքրքրի:
Սիրիայի դեմ կազմված կոալիցիան նոր մետամորֆոզներ և տրոհումներ է ապրում:
Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող մի քանի տասնյակ երկրներից կազմված կոալիցիան բոյկոտ է հայտարարել Քաթարին և սկսել է նրա շրջափակման գործընթացը` Ամերիկայի քավորությամբ:
Քաթարը «Մուսուլման եղբայրներ» համաիսլամական շարժման հովանավորն է, իսկ «Մուսուլման եղբայրների» գաղափարական մասնաճյուղ է հանդիսանում հենց Էրդողանի կուսակցությունը:
Այդ շարժումը կարելի է անվանել իսլամակամ մոդեռնիստական շարժում, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի խիստ պահպանողական Վահաբիդների: Արդյունքում հետաքրքիր նոր ալյանսներ են ստեղծվում` մեկը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մյուսը Քաթարի և Թուրքիայի, որոնք սիրախաղ են սկսել Իրանի հետ, ինչը հեռու գնացող հետևանքներ է կարող ունենալ:
-----
Հ.Գ. 1/ Կարծես թե Իսրայելի քաղաքականությունը փակուղի է մտել, որն արտահայտվեց Թրամփի՝ Իսրայել և Պաղեստին այցի ժամանակ: Թրամփը ոչ միայն չկատարեց Արևմյան Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելու մասին իր խոստումը, այլև խորհուրդ տվեց իսրայելացիներին ու պաղեստինցիներին միմյանց հետ լեզու գտնել (ինչպես Արցախի հարցում են մեզ խորհուրդներ տալիս): Մի խոսքով Թրամպը իսրայելացիներին ասաց՝ տղե՛րք, մենք մեծ խաղ ենք սկսել, դուք էլ ձեր պրոբլեմներով ոտի տակ եք ընկնում ու մեզ խանգարում: Իսրայելը «անկեղծության պահ» է ապրում:
------
Հ.Գ. 2/ Պարզ չէ, թե ինչու այս նեղ մաջալին Սերժ Սարգսյանը այցելեց Քաթար և ում խորհրդով: Կամ էլ՝ ինչու Քաթարին պետք եկավ Եվրասիական համագործակցության մի որևէ երկրի նախագահի այցն այս դրամատիկ իրավիճակում:
------
Հ.Գ. Պարզ է, որ Իրանի նկատմամբ եղած վախը օգտագործվում է նման կոմբինացիաների համար և, բնականաբար, խնդիրն Իրանը չէ, Իրանն ընդամենն ահաբեկելու միջոց է, իսկ զոհը արաբական աշխարհն է: Այնպես որ, դժվար թե Իրանի դեմ որևէ լուրջ գործողություն սկսվի:
------
Հ.Գ. 3/ Այս հոդվածով կարող եք ծանոթանալ Մուսուլման Եղբայրների ու Վահաբիդների բարդ հարաբերությունների պատմությանը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը