Աշխարհ

06.06.2017 17:41


Ռուսաստանցիների 29 տոկոսը համարում է, որ Թուրքիան թշնամական երկիր է

Ռուսաստանցիների 29 տոկոսը համարում է, որ Թուրքիան թշնամական երկիր է

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) «Levada Center» անկախ հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Ռուսաստանի բնակչության շրջանում, որպեսզի պարզի վերջիններիս դիրքորոշումը և վերաբերմունքը մի շարք երկրների նկատմամբ:

Թուրքական «Haberrus» լրատվամիջոցը, հղում անելով նշյալ սոցհարցման արդյունքներին, տեղեկացնում է, որ եթե 2016թ. Ռուսաստանի համար Թուրքիան հանդիսանում էր 3-րդ թշնամական երկիրը (1-ին տեղ ԱՄՆ, 2-րդ տեղ Ուկրաինա), ապա այժմ Թուրքիան այդ ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Հարցվածների միայն 29 տոկոսն է համարել, որ Թուրքիան Ռուսաստանի համար թշնամական երկիր է:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015 թվականի սկզբներին տեղի ունեցած հարցման ժամանակ Թուրքիային որպես թշնամի էր բնորոշել հարցման մասնակիցների ընդհամենը 1 տոկոսը: Սակայն թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ամեն ինչ փոխվեց:

Իսկ որպես առաջնահերթ բարեկամ երկրներ նշվել են Բելառուսը և Չինաստանը: Բարեկամ երկրների շարքում են նաև Հայաստանի Հանրապետությունը (12%), Ադրբեջանը (9%):

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը