Սիրիայում զինյալները խոցել են կառավարական զինուժի ՄիԳ-21 ինքնաթիռ (տեսանյութ)
Հունիսի 5-ին սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից շուրջ 50-60 կմ հեռավորության վրա խոցվել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ՄիԳ-21 կործանիչ: razm.info-ն գրում է, որ օդաչուն մահացել է, ամենայն հավանականությամբ, կատապուլտով կոշտ կամ սխալ վայրէջք կատարելու պատճառով:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են կործանված ինքնաթիռի բեկորները:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խոցել են «Ջեյշ Ուլսուդ ալ-Շարկիյա» ընդդիմադիր-զինյալ խմբավորման անդամները, ովքեր հայտնել են, որ կիրառել են ԱՄՆ-ից ստացած զենիթային կայաններ:
Սիրիան դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը: Սիրիայի կառավարական բանակը ներկայում լայնածավալ գործողություններ է իրականացնում արևելքում՝ Հալեպից հարավ-արևելք ընկած «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներում: