Կարծիք

06.06.2017 00:17


Ոտնահարված է ամբողջ ազգի իրավունքը

Ոտնահարված է ամբողջ ազգի իրավունքը

Մեր երկրում, որ ասում ես արդարադատություն, ոնց որ ասես՝ հաջողված դիվանագիտություն, որովհետև երկուսն էլ «մտացածին» երևույթներ են մեր իրականության մեջ: Ինչ արդարության մասին է խոսքը, երբ մեր արդար դատաստաններից հետո մարդիկ դիմում են ՄԻԵԴ: Այսինքն, այնքան անարդար է մեր դատարանը, որ առհասարակ հայ հասարակությունը կորցրել է իր հավատը սեփական երկրում իր իրավունքները պաշտպանված տեսնելու հարցում: Դե էլ ուր մնաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը որևէ չնչին անդրադարձ չկատարեց Հաց բերողի մահվան պատճառների շուրջ: Շատ ամոթալի է, որ բացի ներքին խայտառակությունից, մեր այսպես կոչված դատական համակարգը արժեզրկված է նաև Եվրոպայի աչքերում, քանզի Հայաստանի քաղաքացու կողմից ներկայացված գրեթե յուրաքանչյուր հայց բավարավում և արդար լուծում է ստանում ՄԻԵԴ-ի կողմից:
Պողոս Պողոսյան ընդդեմ Հայաստանի, այ այս նախադասությունից ես խախտվում եմ, խայտառակ ենք եղել: Միգուցե վերանայենք այս հարցը, միգուցե ներսում պաշտպանենք մեր հայրենակցի իրավունքը, որ նա դրսում չփնտրի պաշտպանություն:
Ոտնահարված է ամբողջ ազգի իրավունքը!

Ամալյա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը