Թուրքիայում ձերբակալվել է Ժանդարմերիայի 35 զինծառայող
Հունիսի 5-ին Թուրքիայի մայրաքաղաքում և երկրի 20 նահանգներում Անկարայի ժանդարմերիայի գործողության արդյունքում ձերբակալվել է Ժանդարմերիայի հրամանատարության 35 պրոֆեսիոնալ զինծառայող, որից 16-ը սպա, իսկ 19-ը՝ ենթասպա:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նրանց ձերբակալելու որոշումն ընդունել է Անկարայի գլխավոր դատախազությունը՝ Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) նկատմամբ իրականացվող հետաքննության արդյունքում:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը իրականացվել է 2016-ի հուլիսի 15-16-ին: Դրան ներգրավված էին ԶՈւ արձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում նաև սպայական կազմի ներկայացուցիչներ են ձերբակալվել կամ հեռացվել ծառայությունից: Թուրքիայի ՊՆ տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի դրությամբ երկրի զինված ուժերից հեռացվել է շուրջ 22000 մարդ, որից 16400-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:
Հեռացված կամ ձերբակալված զինծառայողները հիմնականում մեղադրվում են ռազմական հեղաշրջամն փորձի կազմակերպման, երկրի սահմանադրական կարգերը խախտելու, կառավարությանը տապալելու փորձի մեջ:
Թուրքիայում ձերբակալվել է Ժանդարմերիայի 35 զինծառայող
Հունիսի 5-ին Թուրքիայի մայրաքաղաքում և երկրի 20 նահանգներում Անկարայի ժանդարմերիայի գործողության արդյունքում ձերբակալվել է Ժանդարմերիայի հրամանատարության 35 պրոֆեսիոնալ զինծառայող, որից 16-ը սպա, իսկ 19-ը՝ ենթասպա: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: