Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպից արևելք «Իսլամական պետության» խոշորագույն «ամրոցը» (տեսանյութ)
Մի քանի շաբաթ տևած մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական ուժերը հունիսի 4-ին կարողացել են վերջնական հսկողություն հաստատել Հալեպից արևելք ընկած Մասկանե բնակավայրում: Այնտեղ «Իսլամական պետությունը» մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է սիրիական պետական «Սանա» գործակալությունը:
Սիրիայի կառավարական ուժերի հաջողվել է վերահսկողություն հաստատել Հալեպի շրջանի արևելքում տեղակայված երկու խոշորագույն պոմպակայանների, ինչպես նաև խոշորագույն էլեկտրական գեներատորի նկատմամբ:
Մասկանայի գրավմանը մասնակցել են սիրիական բանակի հատուկ նշանակության Tiger Forces ուժերը: Սիրիական կողմին ավիահարվածներով օգնել են նաև այդ երկրում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մայիսին, Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էին ԻՊ-ից ազատագրել Հալեպից արևելք տեղակայված «Էլ-Ջարահ» օդանավակայանի տարածքը։
ԻՊ-ն ներկայում անհաջողություններ է կրում բոլոր ռազմաճակատներում: Իրաքում կառույցի վերահսկողության տակ մնացել է Մոսուլի մի փոքր հատված և մի քանի ոչ այնքան խոշոր բնակավայր: Սիրիայի հյուսիսում ԻՊ գրոհայինները տարածքներ են զիջում քրդական ուժերին, որոնք արդեն 3 կողմից շրջափակել են ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքը:
Սակայն Ռաքքայի գրավման գործողությունները դեռ չեն մեկնարկել, իսկ սկսվելու դեպքում կարող են բավականին երկար ժամանակ ձգձգվել: