Աշխարհ

05.06.2017 17:47


Կենսաբանները նոր սպիտակուց են հայտնաբերել և այն անվանել ի պատիվ մինյոնի

Կենսաբանները նոր սպիտակուց են հայտնաբերել և այն անվանել ի պատիվ մինյոնի

ԱՄՆ-ից հետազոտողների խումբը որոշել է գիտությունն ավելի ուրախ դարձնել։ Նրանց հաջողվել է փոքրիկ սպիտակուց հայտնաբերել, որի գործառույթը մկանային բջիջները միասին պահելն է։ Այդ միկրոսպիտակուցը չափազանց կարևոր դերակատարում ունի, և գիտնականները պարզել են, որ դրանից զրկված կենդանիները ծնվելուց անմիջապես հետո սատկել են։

Հատկանշական է, որ բոլոր գիտնականները հիացած են մինյոնների մասին պատմող մուլտֆիլմից և որոշել են հայտանբերված նոր սպիտակուցն անվանել նրանց պատվին։

Հետազոտողները պնդում են, որ այդ մուլտհերոսի և սպիտակուցի միջև շատ ընդհանրություններ կան։

Նրանք նաև վստահ են, որ օրգանիզմում դեռ բազմաթիվ չբացահայտված սպիտակուցներ են առկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը