Աշխարհ

05.06.2017 11:36


Վրաստանում մեկնարկել է թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Վրաստանում մեկնարկել է թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ» համատեղ ամենամյա զորավարժությունը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Զորավարժությունն անցկացվելու է Թբիլիսիին հարակից շրջանում՝ Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի ղեկավարությամբ:

Ամենամեծ ներգրավվածությունը ունի թուրքական զինուժը: Թուրքիայի զորավարժությանը ներգրավվել է հատուկ նշանակության մեկ ստորաբաժանում, մեկ պրոֆեսիոնալ դիպուկահար, երկու միավոր բազմանպատակ ուղղաթիռ:

Ադրբեջանը և Վրաստանը ներկայացված են հատուկ նշանակության մեկական ստորաբաժանումների մակարդակով: «Կովկասյան արծիվ» զորավարժությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից: Միայն 2016 թ. վարժանքներին ներգրավվել էր նաև Բուլղարիան: Սակայն այս տարի բուլղարական ստորաբաժանում չկա:

Այս տարվա վարժանքների ընթացքում երեք երկրները կիրականացնեն հետախուզական հատուկ գործողություններ, բնակավայրերում մարտական կրթություն, դիպուկահարների մրցույթներ և այլ վարժանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը