Կարծիք

05.06.2017 08:41


Հույսներս մնաց իշխանությանը չպատկանող չորրորդ իշխանությունը

Հույսներս մնաց իշխանությանը չպատկանող չորրորդ իշխանությունը

Կասկածից վեր է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրությունը չունի ժողովրդի վստահության քվեն։

Քիչ մարդ կգտնվի, ով կասի, որ 2017-ի ապրիլի 2-ին ձևավորված խորհրդարանը ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում է ձևավորվել, հետևաբար՝ գործող օրենսդիր մարմնի լեգիտիմության աստիճանը, մեղմ ասած, խնդրահարույց է։

Ժողովրդի վստահության քվե չունեցող նախագահը և վարչախումբը ձևավորեցին հերթական գործադիր իշխանությունը, որն, իհարկե, նույնպես որևէ աղերս չունի լեգիտիմության հետ՝ ելնելով նրանից, թե ովքեր են ձևավորում իշխանության այդ թևը։

Դատական իշխանությունը, բնականաբար, նույնպես ձևավորվում է նույն, ոչ լեգիտիմ իշխանության, նույնն է, թե ժողովրդի վինչև 5 տոկոս իրական քվե ունեցող ՀՀԿ-ի ձեռքով։

Հույսներս մնաց չորրորդ իշխանությունը, ավելի ճիշտ նրա՝ իշխանությանը չպատկանող կամ նրա կողմից չվերահսկվող մասը, որի թվով քիչ, բայց պրոֆեսիոնալ և ազնիվ ներկայացուցիչները թունելի վերջում երևացող լույսն են։ Խոսքս չի վերաբերում փողի դիմաց պատվեր կատարող արծրունիներին ու ամատունիներին, դրանք լրագրության չարորակ ուռուցքներն են կամ, ավելի ճիշտ, նրանց ֆեյքերը․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը