Ո՞ւմ աչքին թոզ փչելու համար է ակտիվացվում ղարաբաղյան գործընթացը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնախնդրի փոխկապակցվածության մասին բազմիցս է խոսվել: Սակայն այդ հարցն ավելի սրվեց վերջին շաբաթվա ընթացքում. մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին և նշեց, որ Թուրքիան հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ կարևոր քայլեր է անում, բայց մյուս կողմից ադրբեջանական հողերի բռնազավթմանը պետք է վերջ դրվի:
Խնդրի ակտիվացման մասին է խոսում նաև Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա այցերի ակտիվացումը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելում է Մոսկվա, դրան հետևում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, այնուհետև Հայաստան է այցելում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվում է ղարաբաղյան հարցը, և արվում են մի շարք հայտարարություններ: Հատկանշական է, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը հայտարարում է, որ երկու գործընթացներն իրար հետ կապելը սխալ է: Այս ամենին գումարվեց նաև հունվարի 18-ին Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և Բրադկեի հայտարարությունը, որ այս շաբաթվա մեջ տեղի կունենա 2010թ. Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հունվարի 19–ին Երևան են ժամանում, արդեն ողջ կազմով, ԵԱՀԿ ՄԽ համանախագաները և հայտարարում, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի կունենա հունվարի 25–ին։
Մամուլի կենտրոններից մեկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քննարկման թեմա է ընտրված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և ռուս-հայկական հարաբերությունները, ինչը, սակայն, մղվեց երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և հատկապես ղարաբաղյան հարցերին: Որքան էլ Սերգեյ Լավրովը հայտարարի, որ իր այցը Էրդողանի այցի հետ համաձայնեցված չի եղել և ծրագրավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ դա կամ այդպես չէ, կամ նույնիսկ այդպես լինելու դեպքում էլ փոխել է իր բուն նպատակը։
Վերջերս շատ է քննարկվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականության մասին։ Այս առումով հետաքրքիր տեսակետ է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կարող է լինել Թուրքիայի աչքին թոզ փչելու միջոց, ինչպես նաև ցույց տալու, որ ղարաբաղյան հարցում ինչ-որ առաջընթաց կա։ Այստեղ առաջանում է ևս մեկ հարց. եթե բոլորը (համենայնդեպս, իշխանական տեսակետը ներկայացնող և պաշտպանող ուժերը, անհատները և կազմակերպությունները) պնդում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները փոխկապակցված չեն, ապա ինչո՞ւ ցույց տալ թվացյալ առաջխաղացում մի գործընթացում՝ մյուս գործընթացում հաջողության հասնելու համար։ Վերոնշյալ բոլոր հանգամանքները փաստում են, որ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը հերքելու փորձերն ապարդյուն են։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավական լուրջ զարգացումներ են տեղի ունենում, և մնում է միայն ենթադրել՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ ևս մեկ գիշերային որոշման ականատես կլինե՞նք, թե՞ ոչ։
Մեկ բան աներկբա է՝ եթե ՀՀ իշխանություններն Արցախի հարցում գնան որևէ զիջման, ապա Հայաստանում ներքաղաքական վիճակը կլարվի և հանգուցալուծումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իշխանափոխության տեսքով։

Արփի Բեգլարյան