Սովետի ժամանակ 45 տարեկանից հետո նոր կոչում էին շնորհում (տեսանյութ)
Սովետի ժամանակ մարդը դառնում էր 45 տարեկան, նոր համարում էին՝ երիտասարդ ստեղծագործող ու մի կերպ կոչում էին շնորհում: Անկախությունից հետո տարատեսակ «կաթնակերներին» առանց այլևայլության կոչումներ են բաժանում: Երկու դեպքում էլ գործ ունենք ծայրահեղ մոտեցման հետ: Մեր սիրելի Մարիետա Բադալյանի մեղքը ո՞րն էր, որ սովետի ժամանակ 45 տարեկան չէր, իսկ անկախությունից հետո էլ արդեն «կաթնակեր» չէր... Բայց հեղինակային երգի սքանչելի կատարողը սովետի Հայաստանի միակ հեռուսատեսության եթերում իր կատարումներով սրտեր էր շարժում. Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, մեր մյուս մեծերի խոսքերով զուլալ երգ էր մատուցում: Երիտասարդ, միջին և ավագ սերունդը հաճույքով էր լսում նրան, որն իր կիթառով ու ձայնով կախարդում էր բոլորիս... Պարզվեց, տեսակավոր արվեստագետին, ինչպիսին Մարիետան է, որը կիսաճշմարտություններ ասել, խոսքը «սվաղելով» կարծիք ու տեսակետ հայտնել չի սիրում, նրա անգնահատելի վաստակը կարող են չնկատելու տալ ու ամեն «աբըռժուբուռի» գնահատել, մեդալ ու կոչում տալ... Բայց ոչ Մարիետային...Կոչում բաժանողների ունկը խաթարվում է մաքուր երգարվեստից ու բադալյանական անթերի կատարումներից... Եվ ամենակարևորը՝ նա քծնել չգիտի, սկզբունքորեն մերժում է պալատական սազանդարությունը ու ինչ մտածում է, այն էլ ասում է երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների մասին... Բա ո՞նց կարելի է այդպիսի «դասակարգային թշնամուն» պետականորեն գնահատել... Ամո՛թ է, պարզապես...Ամո՛թ, պստլիկ ուղեղներ...
Սովետի ժամանակ 45 տարեկանից հետո նոր կոչում էին շնորհում (տեսանյութ)
Սովետի ժամանակ մարդը դառնում էր 45 տարեկան, նոր համարում էին՝ երիտասարդ ստեղծագործող ու մի կերպ կոչում էին շնորհում:
Անկախությունից հետո տարատեսակ «կաթնակերներին» առանց այլևայլության կոչումներ են բաժանում:
Երկու դեպքում էլ գործ ունենք ծայրահեղ մոտեցման հետ:
Մեր սիրելի Մարիետա Բադալյանի մեղքը ո՞րն էր, որ սովետի ժամանակ 45 տարեկան չէր, իսկ անկախությունից հետո էլ արդեն «կաթնակեր» չէր...
Բայց հեղինակային երգի սքանչելի կատարողը սովետի Հայաստանի միակ հեռուսատեսության եթերում իր կատարումներով սրտեր էր շարժում. Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, մեր մյուս մեծերի խոսքերով զուլալ երգ էր մատուցում: Երիտասարդ, միջին և ավագ սերունդը հաճույքով էր լսում նրան, որն իր կիթառով ու ձայնով կախարդում էր բոլորիս...
Պարզվեց, տեսակավոր արվեստագետին, ինչպիսին Մարիետան է, որը կիսաճշմարտություններ ասել, խոսքը «սվաղելով» կարծիք ու տեսակետ հայտնել չի սիրում, նրա անգնահատելի վաստակը կարող են չնկատելու տալ ու ամեն «աբըռժուբուռի» գնահատել, մեդալ ու կոչում տալ...
Բայց ոչ Մարիետային...Կոչում բաժանողների ունկը խաթարվում է մաքուր երգարվեստից ու բադալյանական անթերի կատարումներից...
Եվ ամենակարևորը՝ նա քծնել չգիտի, սկզբունքորեն մերժում է պալատական սազանդարությունը ու ինչ մտածում է, այն էլ ասում է երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների մասին...
Բա ո՞նց կարելի է այդպիսի «դասակարգային թշնամուն» պետականորեն գնահատել...
Ամո՛թ է, պարզապես...Ամո՛թ, պստլիկ ուղեղներ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից