Աշխարհ

02.06.2017 17:46


Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի նախագահի կեցավայրի մոտակայքում

Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի նախագահի կեցավայրի մոտակայքում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Յենիմահալե թաղամասում, որտեղ տեղակայված է երկրի նախագահի կեցավայրը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Նույն թաղամասում են տեղակայված նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր կենտրոնն ու Անկարայի ոստիկանությունը:

Նշվում է, որ կրակ բացողները եղել են մեքենայով: Նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահները գործողություն են սկսել:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը