Տնտեսական

02.06.2017 17:07


Առգրավվել է 207 հատ «սիգ» տեսակի ձուկ

Առգրավվել է 207 հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-02.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.29 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.52 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում 300 հազ. դր. գումարի և հաշվարկվել է 1.3 մլն դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված մեկ ծառի /բոխի/ հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 13 ծառ/ կայացվել է 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: «Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված անհայտ անձի կողմից ապօրինի ծառահատման /հատվել է 2 կաղնի տեսակի ծառ/ 1 դեպքի համար հաշվարկվել է 990.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն: Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ` /հատել է բարդի տեսակի ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 93.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժինը ոստիկանության Վարդենիսի բաժնից ստացված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար /հատվել է 16 հատ ուռենի տեսակի ծառ/ իրավախախտի նկատմամբ կայացրել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.0հազ. դրամի բնությանը պատճառած վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ.դր. գումարով և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, առգրավվել է 207 հատ /62.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 67 հատ խեցգետին, 8 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ հայտնաբերել է տիրազուրկ 7 հատ ձկնորսական ցանց, 8 հատ խեցգետնաորսիչ, 67 հատ խեցգետին. 157 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզներ, խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերը և խեցգետնաորսիչներն ի պահ են հանձնվել «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 50 հատ/30կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում` 400.0հազ.դրամի և հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի 3 որոշում և հաշվարկվել է 216.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 330.0հազ.դրամ գումարով, որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է` Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազ.դրամ գումարով,որից` Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 130.0հազ.դրամ գումարով,որն է` Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժինը ոչ սահմանված վայրում թափոնների տեղադրման համար կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 9 վարչական տուգանքի որոշում` 412.0հազ.դրամի չափով և վնասի փոխհատուցման 5 որոշում` 259.5հազ.դրամի չափով: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.8 մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը