Կարծիք

02.06.2017 16:22


Մտնում են հիմա էլ ծխող քաղաքացիների գրպանը

Մտնում են հիմա էլ ծխող քաղաքացիների գրպանը

Ուկրաինայի հյուրանոցում զգուշացրեցին, որ ծխել չի կարելի։ Հարցին, թե չէ՝ ի՞նչու, պատասխանեցին, որ բոլոր սենյակներում հակահրդեհային համակարգեր են տեղադրված, որոնց աշխատելու դեպքում ավտոմատ կերպով հրշեջ-բրիգադներ են գալիս։ Եթե ահազանգը կեղծ է, ապա 400 եվրո տուգանք է առաջանում, ինչը մնում է մեղավորի վզին։ Այ դա համոզիչ թվաց, այ դա վախենալու էր ու ես մինչև հիմա հիշում եմ էն տանջանքները, որ առավոտ արթնանում ես, բայց չես կարողանում ծխես, ներքև իջնել էլ ալարում ես։ Իսկ էստեղ՝ 10.000 դրամ։ Սա նշանակում է, որ արգելված վայրում ծխելուց բռնող ու տուգանելու պատրաստ ոստիկանին 2-5.000 կաշառքը բավարար է լինելու՝ խուսափելու արդարադատության անկասելի սրից։ Սա նաև նշանակում է, որ արտոնյալներին պատկանող հանրային վայրերում էդ օրենքի վրա թքած են ունենալու ու դրանով գայթակղելու են ծխող հաճախորդներին, իսկ ով թաղայինի կամ հանրապետականի հետ հանցավոր գործարքի մեջ չի, ոչ մրցակցային պայմաններում հաճախորդ է կորցնելու։ «Ծխելու դեմ պայքարի» շրջանակներում ակցիզային հարկերի բարձրացումը հենց այս փուլում ու հենց այս կառավարության կողմից նշանակում է, որ ստվերի կրճատման ու գանձագողության դեմ պայքարի միջոցով բյուջեի միջոցները մի քանի տասնյակ միլիարդով ավելացնելու փոխարեն հերթական անգամ մտնում են հիմա էլ ծխող քաղաքացիների գրպանը։ Ու, ըստ էության, ստացվում է, որ հենց սրանով են հիացած մեր չծխող հումանիստները։

Ի վերջո, այս օրենքն էլ մնալու է թղթի վրա, ոնց մնաց երթևեկության կանոնները խախտող հետիոտնի մասին օրենքը։ Ես էլ չեմ ենթարկվելու այդ օրենքին, ոնց չեմ ենթարկվում ղեկին չծխելու կամ «կարմիր գծերի» տխրահռչակ օրենքներին։ Սենց…

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը