Աշխարհ

02.06.2017 16:16


Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը

Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում՝ այդ թվում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայաված ՌԴ ռազմաբազաներում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Նոր ուսումնական փուլին ընդառաջ՝ պատրաստության վիճակի է բերվել սպառազինությունը, անկացվել են գործնական վարժանքներ վերակարգում և հերթապահությունում ծառայություն իրականացնելու շուրջ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Այս խորագրի վերջին նյութերը