90-ականների Հայաստանի երևի միակ No Smoking հանրային գոտին Ամերիկյան համալսարանն էր
90-ականների Հայաստանի երևի միակ No Smoking հանրային գոտին Հայաստանի Ամերիկյան համալսարանն էր: Մեր անվտանգության աշխատակիցների վրա էր դրված այդ կարգի ապահովումը: Մենք մեր սենյակում ծխում ու խմում էինք, ինչը նույնպես արգելված էր, բայց օձն իր պորտով, հավքն իր թևով, էլ ուսանողների մասին էլ չասեմ, չէր համարձակվում համալսարանի տարածքում ծխել՝ ոչ միայն մեր ահից, այլև անքաղաքավարի չերևալու վախից: Այն օրերի հայկական քաղաքական էլիտան հաճախ էր էդ կողմերում ժողով-համագումար անում, ու այդ «անդաստիարակ» զանգվածին կարգի հրավիրելու բեռը մեր ուսերին էր: Նույնիսկ հայ տաղանդավոր գրող Վանոյին էլ, որ այն ժամանակ Վանիկ Սմբատիչ էր (էդ թվերի Վանոն էսօրվա Սաշիկի պես մի բան էր) տեղեկացրել ենք, որ ՀԱՀ-ի տարածքում ծխել չի կարելի: Մեր անվտանգության ծառայության շեֆը՝ Ժիրայր Փոլադյանը, որը կանադահայ էր, մոտեցավ Վանոյին, թե «ընկեր Վանո, մեզ մոտ չեն ծխում»: Վանոն անակնկալի եկավ, բայց ծխախոտը հանգցրեց ու հետո վազեց Լևոնին բողոքելու, թե «էն դաշնակը ինձ ասեց՝ ստեղ մի ծխի» (կողքից ծակվել էին, որ դաշնակ ենք ):ճճճ Լևոնին մոտենալ չէր լինում․ թիկնապահները շատ էին, բայց մի ամերիկացի դասախոս ասել էր, որ «մեզ մոտ չեն ծխում» ու Լևոնը հանգցրել էր ծխախոտը: Մի խոսքով, ես չծխելու կողմնակից եմ: Լինի այն ներսում, թե դրսում:
90-ականների Հայաստանի երևի միակ No Smoking հանրային գոտին Ամերիկյան համալսարանն էր
90-ականների Հայաստանի երևի միակ No Smoking հանրային գոտին Հայաստանի Ամերիկյան համալսարանն էր: Մեր անվտանգության աշխատակիցների վրա էր դրված այդ կարգի ապահովումը: Մենք մեր սենյակում ծխում ու խմում էինք, ինչը նույնպես արգելված էր, բայց օձն իր պորտով, հավքն իր թևով, էլ ուսանողների մասին էլ չասեմ, չէր համարձակվում համալսարանի տարածքում ծխել՝ ոչ միայն մեր ահից, այլև անքաղաքավարի չերևալու վախից: Այն օրերի հայկական քաղաքական էլիտան հաճախ էր էդ կողմերում ժողով-համագումար անում, ու այդ «անդաստիարակ» զանգվածին կարգի հրավիրելու բեռը մեր ուսերին էր: Նույնիսկ հայ տաղանդավոր գրող Վանոյին էլ, որ այն ժամանակ Վանիկ Սմբատիչ էր (էդ թվերի Վանոն էսօրվա Սաշիկի պես մի բան էր) տեղեկացրել ենք, որ ՀԱՀ-ի տարածքում ծխել չի կարելի: Մեր անվտանգության ծառայության շեֆը՝ Ժիրայր Փոլադյանը, որը կանադահայ էր, մոտեցավ Վանոյին, թե «ընկեր Վանո, մեզ մոտ չեն ծխում»: Վանոն անակնկալի եկավ, բայց ծխախոտը հանգցրեց ու հետո վազեց Լևոնին բողոքելու, թե «էն դաշնակը ինձ ասեց՝ ստեղ մի ծխի» (կողքից ծակվել էին, որ դաշնակ ենք ):ճճճ
Լևոնին մոտենալ չէր լինում․ թիկնապահները շատ էին, բայց մի ամերիկացի դասախոս ասել էր, որ «մեզ մոտ չեն ծխում» ու Լևոնը հանգցրել էր ծխախոտը:
Մի խոսքով, ես չծխելու կողմնակից եմ: Լինի այն ներսում, թե դրսում:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից