ՌԴ անվտանգության աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչությունների շղթա են կանխել
Մայիսի 25-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել էին «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամի: razm.info-ն գրում է, որ հունիսի 2-ին «Կոմերսանտը» հայտնում է, որ ահաբեկիչները նախտեսում էին ահաբեկչությունների շարք իրականացնել, այդ թվում մեկը՝ Մոսկվայի մետրոյում: ՌԴ ԱԴԾ հայտարարություոնւմ ավելի վաղ նշվում էր «Ռուսաստանի տրանսպորտային հանգույցներում ահաբեկչություն ծրագրելու» մասին:
Ռուսաստանի ԱԴԾ-ն ավելի վաղ բաև հայտնել էր, որ ահաբեկիչներին ձերբակալել են նրանց թաքստոցում: Այնտեղ ԻՊ անդամները պատրաստում էին ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Բացի այդ, ահաբեկիչները թաքստոցում կուտակել էին հրազեն, նռնակներ, զինամթերք և այլն:
Նշվում էր, որ ահաբեկչական գործողությունների իրականացումից հետո ԻՊ զինյալները պետք է մեկնեին Սիրիա:
Այժմ «Կոմերսանտը», փոխանցելով ԱԴԾ աղբյուրներից ստացած հավելյալ տեղեկությունը, նշում է, որ ԻՊ զինյալները ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել ռեստորաններից մեկում, մետրոյի կայարաններից մեկում: Ձերբակալվածներից 2-ը եղել են Ուզբեկստանի, մեկը՝ Տաջիկստանի քաղաքացի: Եվս մեկը եղել է ՌԴ քաղաքացի՝ Դաղստանից: