Աշխարհ

02.06.2017 14:13


Ճապոնիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով կայսրն իր գահը կփոխանցի որդուն

Ճապոնիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով կայսրն իր գահը կփոխանցի որդուն

Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է այն օրինագիծը, որը 83-ամյա կայսր Ակիհիտոյին իրավունք է տալիս հրաժարվել գահից և այն փոխանցել իր ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին։

Վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից:

Երկրի գործող օրենսդրությամբ նման հնարավորություն սահմաված չէ: Փաստաթուղթը հատուկ մշակվել է կայսր Ակիհիտոյի համար․ Կառավարությունը հրաժարվել էր մշտապես գործող ուղղումներ մտցնել Կայսերական տան մասին օրենքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը