Աշխարհ

02.06.2017 23:09


Թուրքիայի ԱԳՆ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը չի մերժվել

Թուրքիայի ԱԳՆ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը չի մերժվել

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է գերմանական Die Welt թերթի հայտարարությունը այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժել են 2018 թվականին Ատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը։ Սակայն գերմանական թերթը հայտնել էր, որ կառույցի այդ երկրները «դեմ են», սակայն հարցը կորոշվի առաջիկա շաբաթներին:

razm.info-ն գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը փոխանցել է ԱԳՆ խոսնակ Հյուսեյն Մյուֆթուօղլուն:

«Որևէ խոսք չկա այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում նաև Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Դանիան, մերժել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ստամբուլում հյուրնընկալելու մասին թուրքական կողմի առաջարկը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է, որ ըստ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրի և օրվա մասին որոշումը կկայացվի հունիսին՝ ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ և ընդգծել է, որ գերմանական թերթի հայտարարությունը ոչ մի հիմք չունի:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին գերմանական Die Welt թերթի պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի և Նիդեռլանդների գլխավորությամբ դեմ են 2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելուն։ Սակայն գերմանական թերթը չէր նշել, որ Թուրքիայի առաջարկը մերժվել է, մի պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-ն այդ հարցը պետք է քննարկի առաջիկա շաբաթներին: Ըստ այդմ, Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը իրականում չի հերքում այն լուրերը, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կարող են դեմ լինել:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը