Ռուսաստան ներկրվող թուրքական մթերքի վրայից հանվել են որոշ սահմանափակումներ
Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությունը հանել է թուրքական մթերքի ներմկրման վրա սահմանված պատժամիջոցները:
Արգելված մթերքների ցուցակից հանել են թռչնամիսը (հավ, հնդկահավ), մարինացված վարունգը, տանձը, խնձորը, խաղողը ու ելակը։
Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միևնույն ժամանակ չեղարկվել են Ռուսաստանում գործունեություն ծավալող թուրքական այն ընկերությունների վրա դրված արգելքները, որոնք զբաղվում էին շենքերի կառուցմամբ, վերոնորոգմամբ, փայտամշակմամբ, տուրիստական ծառայությունների մատուցմամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ այն բանից հետո, երբ թուրքական օդուժը 2015թ. Սիրիայի տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը:

Աղբյուր` Ermenihaber.am