Աշխարհ

02.06.2017 19:03


Սիրիայում ահաբեկիչները սպանել են գերեվարած իրանցի զինծառայողին

Սիրիայում ահաբեկիչները սպանել են գերեվարած իրանցի զինծառայողին

Սիրիայում սպանվել է շուրջ երկու տարի գերության մեջ գտնվող իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին։ Ֆերեյդուն Ահմադին և ևս 1 իրանցի զինծառայող գերեվարվել էին «Ֆայլաղ ալ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։ razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 2-ին հայտնել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Իրանցիները գերեվարվել էին 2015 թվականի դեկտեմբերին՝ Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Խան Թուման բնակավայրի ազատագրման գործողությունների ժամանակ։

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Իսկ օրերս Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նաև դիտորդներ ուղարկել Սիրիա՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման համար:

Այս խորագրի վերջին նյութերը