Թուրքիան ներկրում է ռազմական նշանակության արտադրանքի 40 տոկոսը. Թուրքիայի ՊԱԳՎ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ վերջին 15 տարվա ընթացքում ռազմական արդյունաբերության ոլորտում այլ երկրներից Թուրքիայի կախվածությունը 80 տոկոսից նվազել է մինչև 40 տոկոս: razm.info-ն գրում է, որ փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը:
«2016-ի ընթացքում ռազմական արդյունաբերությունը 5,9 միլիարդ դոլարի արտադրանք է արտադրել և արտահանել է 1,7 միլիարդ դոլարի արտադրանք: 2002-ին արտահանումը 250 միլիոն դոլարի էր, իսկ ներկայում այն հասել է 1,7 միլիարդ դոլարի»,-նշել է Դեմիրը:
Իսմայիլ Դեմիրը նաև հայտնել է, որ 2017 ընթացքում ռազմական արդյունաբերության քարտուղարությունը նախատեսում է 500 նախագիծ իրականացնել: Այդ նախագծերից արդեն 303-ի համար պայմանագիր է կնքված, որոնց ընդհանուր գումարն էլ կազմում է 130 միլիարդ դոլար:
Ըստ նրա՝ այլ պետություններից կախվածությունը էլ ավելի նվազեցնելու համար ռազմական արդյունաբերության հովանավորության ներքո ընկերություններ են ստեղծվում: Ըստ Դեմիրի՝ այդ գործընթացի համար ռազմական արդյունաբերությունը նաև փոքր և միջին ձեռնարկությունների կարիքն ունի:
Ստամբուլի արդյունաբերական պալատի գործադիր խորհրդի նախագահ Էրդալ Բահչիվանն էլ հայտարարել է, որ շուրջ 900 միլիոն դոլար էլ ծախսվել է գիտահետազոտական աշխատանքների համար: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Մայիսի 30-ին Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիան աշխարհում մեծ տեղ չի գրավում որպես ռազմական արտադրության արտահանող երկիր, սակայն շարունակում է աշխատանքներն ու ջանքերը արտահանումը մեծացնելու հարցում:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այլ երկրներից պաշտպանական նշանակության արտադրանքների ներկրումը հասել է շուրջ 40 տոկոս: Այս հայտարարություններից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիան դրսից կախվածությունը գրեթե չի նվազեցրել:
Հավելենք, որ 2016 թ. տվյալներով՝ Թուրքիան 2015 թ. այլ երկրներից ներկրել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի պաշտպանական և ավիացիոն նշանակության տեխնիկա, արտադրանք: