Արամ Աբրահամյան. «Շարունակվելու է պետության ուժեղ վերահսկողությունը հեռուստաեթերի նկատմամբ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում տեղի ունեցած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցութային հայտերի վարկանշային քվեարկությանն ու լիցենզավորված անձանց ընտրությանը՝ ասել է, թե իր և ընդհանրապես լրագրողների համար սպասելի արդյունքեր եղան։
-Ամալյանին տրված է առաջադրանք, որ նա որևէ պատրվակ գտնի «Ա1+»-ը եթեր չթողնելու համար։ Այս անգամ նա ընտրեց, իմ կարծիքով, վիրավորանքի և զրպարտանքի տարբերակը, բայց դա իրավական խնդիր է։ Իսկ մեզ՝ լրագրողներիս համար պարզ է, որ շարունակվելու է պետության ուժեղ վերահսկողությունը հեռուստաեթերի նկատմամբ, և այդ առումով քաղաքականությունը բացարձակապես չի փոխվել։ Ես կարծում եմ, որ «ԱԼՄ»-ն իր բոլոր թերություններով, այնուամենայնիվ, փոքր-ինչ ավելի ազատ է, փոքր-ինչ ավելի անկաշկանդ է, քան «Երևանը», որովհետև «Երևանը» շատ գորշ է: Այդ պատճառով էլ ՀՌԱՀ-ը ընտրեց «Երևանը»,-նշել է նա։
Անդրադառնալով առաջին 5 տեղերի համար միաձայն 6 միավորանոց քվեարկությանը՝ Արամ Աբրահմյանն ասել է, թե ինքն այդպիսի միաձայն քվեարկության խորհրդային դարաշրջանում է տեսել, և այս քվեարկությունը նույն դարաշրջանի հետևանքն ու մտածելակերպն է։
-Այն սուտի մտավորականները, որոնք այդ հանձնաժողովում են, հենց այդ դարաշրջանի արդյունք են,-ընդգծել է նա։

7or.am